Մբապե. «Ոսկե գնդակը» պետք է ստանա Մեսին
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն իր կարծիքն է հայտնել 2019 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ:
«Կարծում եմ՝ «Ոսկե գնդակը» պետք է ստանա Մեսին: Նա, իրոք, լավագույնն է աշխարհում»,- 20-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ:
«Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին: