Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի հետ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որն առաքելական այցելությամբ գտնվում է Ճապոնիայում, հանդիպել է կայսր Նարուհիտոյի հետ։ Հանդիպումը կրել է զուտ անձնական բնույթ եւ տեղի է ունեցել գաղտնի իրադրությունում, կայսերական պալատում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը կայսերը նվիրել է Հռոմում Տիտոսի կամարի խճապատկերը։ Աշխատանքը, որը կատարել է Վատիկանի հատուկ նկարչական ստուդիան, վերարտադրում է իտալացի նկարիչ Ֆիլիպո Անիվիտիի (1876-1955) ակվարելը, որը պատկերում է Հռոմի տեսարաններ։ Խճանկարը ստեղծվել է մոտ կես տարում, տեղեկացրել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։
Կայսր Նարուհիտոն սեւ խստաճաշակ կոստյումով անձամբ է դիմավորել հովվապետին պալատի մուտքի մոտ։ Նարուհիտոն գահ է բարձրացել այս տարվա մայիսի 1-ին այն բանից հետո, երբ նրա 84-ամյա հայրը՝ Ակիհիտոն, ինքնակամ անցել է հանգստի պատկառելի տարիքի պատճառով։