Ամերիկացիների 75 %-ը դեմ է նախագահի իմպիչմենթին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիների 75 %-ը չի աջակցում պետության ղեկավարի դեմ իրականացվող իմպիչմենթի գործընթացը, որը նախաձեռնել է Դեմոկրատական կուսակցությունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Այժմ հարցումները ցույց են տալիս լուրջ տրամադրվածություն իմպիչմենթի դեմ, հատկապես տատանվող նահանգներում: 75 տոկոսն ընդդեմ 25 տոկոսի: Շնորհակալություն»,- հաղորդել է Թրամփը:
Միացյալ Նահանգներում սկանդալ է բռնկվել այն բանից հետո, երբ անանուն տեղեկատուն հայտնել է, որ Թրամփը ճնշում է գործադրել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի վրա՝ ստիպելով ուկրաինական իշխանություններին նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի դեմ հետաքննությունն սկսել՝ ֆինանսական և ռազմական օգնության դիմաց: