Համացանցում հայտնվել է Սուխումում «օրենքով գողերի» սպանության վայրից տեսանյութը
Համացանցում հայտնվել են տեսախցիկի կադրեր, որոնցում երեւում է Սուխումի կենտրոնում «օրենքով գողերի» սպանությունը:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես են սպանվածներից մեկին արագորեն մոտենում երիտասարդ մարդիկ, որոնք բարձրացնում են մարմինը:
Հիշեցնենք, որ ուրբաթ Սուխումի կենտրոնում ավտոմեքենայից երեք դիմակավորված անձանց կողմից «Սան Ռեմո» ռեստորանի ուղղությամբ հրաձգության հետեւանքով զոհվել են երկու օրենքով գողեր՝ Ալխաս Ավիձբան եւ Ասթամուր Շամբան: Սուխումի 22-ամյա բնակչուհին, որը մատոցողուհի էր այդ ռեստորանում եւ այդ պահին մոտեցել էր սեղանին, ստացել է հրազենային վիրավորում գլխի շրջանում եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում: Եւս երեք մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածք, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: