Ելիզավետա II-ը չեղարկել է արքայազն Էնդրյուի 60-ամյակի պատվին ընդունելությունը Էփշթեյնի հետ սկանդալի պատճառով
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիցավետա II-ը չեղարկել է ընդունելությունը, որը նա պատրաստվում էր կազմակերպել փետրվարին Բուքինհեմյան պալատում արքայազն Էնդրյուի 60-ամյակի պատվին ինքնասպան եղած ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հասցեին ուղղված սեռական ստրկության մեջ մեղադրանքների հետ կապված սկանդալի պատճառով, գրում է Mirror-ը:
Փոխարենը թագավորական ընտանիքը կնշի արքայազնի ծննդյան տոնը ընտանեկան ընթրիքի շուրջ:
Ինչպես նշում է պարբերականը, այդ որոշումն ընդունվել էր այն ժամանակ, երբ արքայազն Էնդրյուն պատրաստվում էր հրաժարվել իր բարեգործական պարտավորություններից, ինչը ենթադրում է նաեւ առհասարակ թագավորական պարտավորություններից հրաժարում:
2008 թվականի նոյեմբերին թագուհին կազմակերպել էր մեծ ընդունելություն Բուքինհեմյան պալատում իր կրտսեր որդու՝ Ուելսի հերցոգի 60-ամյակի առիթով: Այդ ժամանակ ծննդյան տոնակատարությանը մասնակցել էր 400 հյուր՝ ներառյալ արքայազնի ընկերներն ու բարեգործական նախաձեռնությունների մասնակիցները:
Հիշեցնենք, որ Էփշթեյնին մեղադրող կողմերից մեկը՝ Վիրջինիա Ժուֆրեն, պնդում է, որ հանգուցյալ ֆինանսիստը ստիպել էր իրեն սեռական կապի մեջ մտնել արքայազն Էնդրյուի հետ, երբ ինքը դեռ դեռահաս էր, սակայն Յորքի հերցոգը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը: