Իտալիայի առափնյա անվտանգության աշխատակիցները 149 միգրանտ են փրկել խորտակված նավից. կան զոհեր
Իտալական ԶԼՄ-ները հաղորդում են, որ առափնյա պահպանության աշխատակիցները Լամպեդուզա կղզու մերձակայքում ջրից դուրս են բերել յոթ միգրանտի անշունչ մարմինները, հաղորդում է Associated Press-ը:
Իշխանությունները տեղեկացրել են 149 միգրանտին փրկելու մասին, որոնք գտնվել են շրջված նավում: Առափնյա պահպանության աշխատակիցները ոստիկանների հետ միասին նավերով նախաձեռնել են եւս 13 միգրանտի որոնողական աշխատանքները:
Ողջ մնացածները հայտնել են, որ ի սկզբանե նավում գտնվել է 169 մարդ: