Բիրմինհեմում կինոթատրոնի հարևանությամբ տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք
Երեկ երեկոյան շուրջ 100 մարդ զանգվածային ծեծկռտուք է կազմակերպել մաչետեի կիրառմամբ Բիրմինհեմում կինոթատրոնի հարեւանությամբ, գրում է Mirror-ը:
Երիտասարդների միջեւ ծեծկռտուքը բռնկվել է կինոթատրոնի ներսում: Հաճախորդները տարհանվել են: Դեպքի վայր ժամանած ոստիկաններից մի քանիսը եւս ենթարկվել են մաչետեով հանցագործների հարձակումներին:
Նշվում է, որ դեպքի առնչությամբ կան ձերբակալվածներ: