YOTEL Edinburgh հյուրանոցը երիտասարդ ծնողներին իր «լյուքս» համարներում քնելու մինչև 100 անվճար գիշեր է առաջարկում
Ցանկացած ծնող գիտի, թե ինչ դժվար է երեխայի ծնվելուց հետո առաջին ամիսներին, իսկ երբեմն նաև տարիներին քունն առնել, եւ Մեծ Բրիտանիայում մի հյուրանոց գտել է իդեալական ելքը՝ ծնողներին առաջարկելով անվճար համարներ, որպեսզի քնեն, գրում է Mirror-ը։
Վարվիկի համալսարանի նոր հետազոտության համաձայն, երիտասարդ ծնողներին կարող է մինչև 6 տարվա քնատություն սպառնալ։
Ինչ էլ որ լինի YOTEL Edinburgh հյուրանոցը երիտասարդ ծնողներին իր «լյուքս» համարներում քնելու մինչև 100 անվճար գիշեր է առաջարկում՝ հանգստի համար բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ հատուկ ներքնակով «խելացի» մահճակալով և թեթեւ անբռնազբոս լուսավորությամբ։
Բացի այդ, մայրիկներին և հայրիկներին հյուրասիրություններով «բարի» պայուսակներ կտրվեն։