Իրաքի պաշտպանության նախարարին կասկածել են Շվեդիայում կատարած խարդախության մեջ
Շվեդական ԶԼՄ-ները հայտնում են, որ Իրաքի պաշտպանության նախարար Նաջահ Աշ Շամրին, որն ունի երկքաղաքացիություն՝ Իրաքի եւ Շվեդիայի, կասկածվում է Շվեդիայում անօրինական արտոնություններ ստանալու մեջ, հայտնում է Associated Press-ը։
Տեղի ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Աշ Շամրին երկար տարիներ, ապրելով Բաղդադում, դիմել է երեխաների համար նպաստ եւ բնակարան ստանալու խնդրանքով։
Շվեդական TT տեղեկատվական գործակալությունը հայտնել է, որ Աշ Շամրին գրանցված է Ստոկհոլմի արվարձաններից մեկում, իսկ Expressen թերթի տվյալներով՝ նա 2011թ․ տեղափոխվել է Շվեդիա, իսկ 2015-ին դարձել է շվեդահպատակ։ Այս ամսվա սկզբին Շվեդիայի իշխանությունները նրան եւ կնոջը կասկածել են նպաստներ ստանալու հետ կապված խարդախության մեջ։ Նշվում է, որ նա շարունակել է նպաստ ստանալ նույնիսկ Իրաք վերադառնալուց հետո