Շղթայական ավտովթար Երեւանում. Միմյանց են բախվել Mercedes-ը, Mitsubishi-ն, Toyota-ն եւ BMW-ն
Նոյեմբերի 22-ին, ժամը 06:00-ի սահմաններում Մայրաքաղաքային փողոցի թիվ 160 հասցեի մոտ շղթայականա վտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Միմյանց են բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Սերգեյ Պ.-ի վարած Mercedes մակնիշի 01 OQ 041 համարանիշի, 32-ամյա Անդրանիկ Պ.-ի վարած Mitsubishi մակնիշի 2441 HV համարանիշի, Երևանի բնակիչներ, 35-ամյա Արշակ Մ.-ի վարած Toyota մակնիշի 11 XL 011 համարանիշի և 32-ամյա Ավետիք Մ.-ի վարած BMW մակնիշի 49 NA 999 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վարորդներից Անդրանիկ Պ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: