Ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Հայաստան և Արցախ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխանակման ծրագրի մասին տեղեկությունները։
«Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:
Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ»,– այս մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: