Կարծում եմ՝ բոլորս այլ տեսակ էինք պատկերացնում նոր Հայաստանը. Արման Վարդանյան. (Տեսանյութ)
Կարծում եմ` բոլորս այլ տեսակ էինք պատկերացնում նոր Հայաստանը: Այս մասին այսօր` նոյեմբերի 23-ին, «Սոցիալական շարժում» նախաձեռնության հիմնադրման ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Արման Վարդանյանը:
«Ամենակարեւորը սոցիալական արդարության վերականգնումն էինք պատկերացնում, որի համար մենք բոլորս ոտքի կանգնեցինք: Կարծում եք՝ այսօր վերականգնվե՞լ է սոցիալական ադարությունը Հայաստանում»,- ասաց նա:
Նա նշեց, որ պատերազմող երկրում զոհված ազատամարտիկ եւ պրոբլեմ բառերը պետք է լինեն հականիշներ. «Լավ, ո՞նց կարելի է էս աստիճան բեւեռվածություն ունենալ նոր Հայաստանում: Լավ հնում լավ չէր, հասկացանք: Ում ինչ ասում ես, ասում են, բա հնում ինչի չէիք խոսում: Էստեղ ներկաներից մեծ մասը 10-20 տարի խոսում են»:
Արման Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ քաղաքական, հասարակական ճիշտ պայքարի, ճնշման միջոցով կարելի է հասնել լուծումների: