Տուխել. Ինձ չի անհանգստացնում Նեյմարի վատ խաղը
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Լիլի» դեմ խաղում բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորի ցուցադրած խաղը:
«Նեյմարը 6 շաբաթ խաղադաշտ դուրս չէր եկել, և ես նրանից հրաշքներ չէի սպասում: Իհարկե, ինձ չի անհանգստացնում նրա վատ խաղը:
Նեյմարին ժամանակ է հարկավոր մարզավիճակ ձեռք բերելու և արդյունավետ խաղ խաղալու համար»,- Տուխելի խոսքը փոխանցում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Լիլի» դեմ խաղում Նեյմարն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հոկտեմբերին ստացած վնասվածքից հետո:
ՊՍԺ-ն հաղթանակ տարավ 2:0 հաշվով և գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: