Փողոցներով զբոսնող «դինոզավրը» անցորդների մոտ քաոս է առաջացրել (Տեսանյութ)
Համացանցում է հայտնվել տեսանյութ, թե ինչպես է մի անձավորություն դինոզավրի հանդերձանքով քայլում փողոցով՝ անցորդներին «ստիպելով» դիմել փախուստի: Հոլովակի վրա ուշադրություն է դարձրել Daily Mail տաբլոիդը:
Տեսանյութում նախ հայտնվում է արագ վազող տղամարդ: Երբ անցորդները շրջվում են տեսնելու համար, թե ինչ է պատահել, անկյունից հայտնվում է «դինոզավրը»:
Չնայած «դինոզավրի» տակից երեւացող սեւ տաբատով ոտքերին, անցորդները խուճապի մատնված փախչում են:
Կասկածելի կատակի հեղինակը լոնդոնցի փրանքեր Գոություբն է, որը հայտարարել է, թե ցանկացել է ստեղծել որեւիցե անվնաս փրանք, ինչին ի պատասխան մեկնաբանները զայրացել են՝ հակասական արձագանքներ կատարելով: Նրանցից ոմանց կատակը դուր է եկել, մյուսները հույս են հայտնել, որ փրանքի «զոհերը» շատ չեն տուժել: