Մոուրինյոն նշել է՝ որ ակումբում է ցանկանում ավարտել մարզչական կարիերան
Լոնդոնի «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ցանկանում է մարզչական կարիերան ավարտել Պորտուգալիայում:
«Ցանկանում եմ, որ «Տոտենհեմը» լինի Անգլիայում վերջին ակումբը, որտեղ ես կաշխատեմ: Նպատակ ունեմ երկար տարիներ անցկացնել այս ակումբում: Եթե աշխատեմ «Տոտենհեմում» այնքան, որքան Պոչետինոն, ապա կլինեմ 61 տարեկան և դեռ 10 տարի կկարողանամ զբաղվել մարզչական աշխատանքով:
Մարզչական կարիերաս կցանկանայի ավարտել պորտուգալական «Վիտորիա Սետուբալում»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է The Telegrapհ-ը:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է նոյեմբերի 20-ին: