«Ես մեկնաբանություններ չեմ անի, քանի որ դա իմ հանդիպումը չէր» ՌԴ դեսպանը՝ Բելլա Քոչարյանի և Վլ. Պուտինի հանդիպման մասին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բելլա Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումն էր: Այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է քննարկվել այդ հանդիպմանը:
«Ես այլ մեկնաբանություններ չեմ անի, քանի որ դա իմ հանդիպումը չէր»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան իր այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում ունեցավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակում սահամանդրանական կարգի տապալման մեղադրանք է առաջադրվել: