«Բարսելոնան» հետաքրքրված է Պոչետինոյի ծառայություններով
Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ, արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն, հնարավոր է,զբաղեցնի կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը:
The Sun-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Մաուրիսիո Պոչետինոյին դիտարկում է որպես թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին փոխարինող:
Նշվում է, որ «Բարսելոնան» Պոչետինոյի հետ պայմանագիր կնքելու փորձ կկատարի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ 47-ամյա Պոչետինոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել է նոյեմբերի 19-ին:
Արգենտինացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան»: