Գերմանիայից «դեսանտ կիջեցվի» Արցախ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Գերմանիայի Բունդեսթագում ներկայացված «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դիտորդական առաքելություն կիրականացնի հաջորդ տարվա գարնանը Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին:
Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրախորհրդարանում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի եւ ԱՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռուդիկ Հյուսնունցի հանդիպման ժամանակ:
«Մենք պետք է հետեւողականորեն հասնենք Արցախի միջազգային ճանաչմանը, իսկ խորհրդարանական դիվանագիտությունը դրա ամենաարդյունավետ ճանապարհներից մեկն է»,- ասում է Ռուդիկ Հյուսնունցը»: