Բենիամին Նեթանյահուին մեղադրանքներ են ներկայացրել
Իսրայելի գլխավոր դատախազը կոռուպցիայի մեղադրանք է ներկայացրել վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ինչն ավելի է սրել այն անորոշությունը, թե ով ի վերջո կկառավարի երկիրը, որ քաղաքական քաոսի մեջ է ընկղմվել այս տարի տեղի ունեցած երկու ընտրություններից հետո, հայտնում է Reuters-ը։
Գլխավոր դատախազ Ավիչայ Մանդելբլիտը իր առաջին վերաբերմունքն է հայտնել գործող վարչապետի հանդեպ՝ նշելով, որ մեղադրանքները ներառում են կաշառակերություն, վստահության չարաշահում եւ խարդախություն։
Նեթանյահուն, որը հերքում է կոռուպցիայի երեք դեպքերում իրավախատումները, մեղադրանքների առաջադրումից հետո հրաժարական տալու իրավաբանական պարտավորություն չունի։
Փետրվարին ոստիկանությունը Մանդելբլիտին խորհուրդ էր տվել երկարատեւ հետաքննությունների արդյունքում քրեական մեղադրանք առաջադրել վարչապետին։
Նեթանյահուին կասկածում են 264 000 դոլարի նվերներ ընդունելու, ինչպես նաեւ իր գործունեությունը ավելի կավ լուսաբանելու համար իսրայելական ամենախոշոր Yedioth Ahronoth թերթին եւ Walla կայքին ծառայություններ մատուցելու համար։
Իսրայելի վարչապետին 10 տարվա ազատազրկում է սպառնում, եթե նա մեղավոր ճանաչվի կաշառակերության մեջ, եւ 3 տարվա ազատազրկում՝ խարդախության ու վստահությունը չարաշահելու համար։