Գործող պաշտոնյաների դեմ քրեական գործերը վկայում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործող պաշտոնյաների դեմ քրեական գործերը վկայում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին:
«Հեղափոխությունից հետո մենք հակակոռուպցիոն մեծ արշավ ենք սկսել: Մեզ մոտ գործող պաշտոնյաների դեմ մի քանի քրեական գործեր կան: Դա կարեւոր է, քանի որ դա ցույց է տալիս ներկայիս, այլ ոչ միայն նախորդ իշխանությունների կոռուպցիայի դեմ պայքարի մտադրությունը»,- ասել է նա:
Փաշինյանը նշել է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության կարեւորությունը, ինչը թույլ է տալիս «դատական եւ ընտրական համակարգ ստեղծել՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան»:
Նրա խոսքով՝ մինչ այժմ սեփականության վերաբաշխման ոչ մի դեպք չի գրանցվել, ինչը եւս վկայում է այն մասին, որ կառավարությունը սկզբունքային դիրքորոշում ունի՝ մարդու իրավունքների եւ սեփականության իրավունքների պաշտպանության տեսանկյունից: