Հայ լրագրողների ուղևորությունը Բաքու պատված է գաղտնիության շղարշով. «Նովոյե վրեմյա»
Օրերս Բաքու էին մեկնել հայկական ԶԼՄ-ների մի քանի ներկայացուցիչներ, եւ շուտով Երեւան կժամանեն նրանց ադրբեջանցի գործընկերները: Միանգամից ասենք, որ այդ ուղեւորությունները պատված են գաղտնիության շղարշով: Եվ դրա համար լուրջ պատճառներ կան: Այս մասին գրում է «Նովոյե վրեմյա» թերթը:
«Ադրբեջանական որոշ ազգայնական կազմակերպություններ հայ լրագրողներին սպառնացել են, ուստի, նրանց այցը Ապշերոն գունեղ նկարագրելուց զերծ են մնացել: Մեր ԱԳՆ-ը, իր հերթին, եւս չի անդրադարձել այդ թեմային: Չնայած դրան՝ մեզ մոտ ժամանակ առ ժամանակ ադրբեջանցի եւ թուրք մամուլի ներկայացուցիչների այցեր լինում են, եւ ոչ ոք նրանց ոչնչով չի սպառնում: Դեռեւս հայտնի չէ, թե որն է եղել մեր գործընկերների այցը Ապշերոն, նրանք դեռեւս ոչինչ չեն հրապարակել: «Մոսկվա-Բաքու» գործակալության հաղորդմամբ՝ հայտնի է միայն, որ «հայ լրագրողները զբոսնել են Բաքվում եւ մի շարք հանդիպումներ անցկացրել քաղաքացիական հանրության ներկայացուցիչների հետ»: Այսօր փոխադարձ անվստահությունը բարձր մակարդակի է հասել, այդ պատճառով այս այցի հետ կապված լարվածության թուլացման հույսեր կապել պետք չէ:
Ինչպես այդ կապակցությամբ նշել է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, կարեւոր է, որպեսզի լրագրողներն ապահովեն «այնպիսի տեղեկատվություն, որը կընդունվի հասարակություն կողմից որպես շատ կարեւոր, ընդ որում՝ առանց ագրեսիայի, առանց վարկաբեկման փորձերի, ենթադրում եմ, որ հակասական ռեակցիա կլինի, սակայն, ամեն դեպքում, պետք է ինչ-որ բանից սկսել»: Ինչեւէ, սպասենք, տեսնենք, թե ով եւ ինչպես կնկարագրի այդ ուղեւորությունը»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Նովոյե վրեմյա»-ում