Երևանյան լճի կամրջի վրա բախվել են «Nissan March»-ն ու «ՎԱԶ-2105»-ը. կա վիրավոր
Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 20-ին, ժամը 18:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանում՝ Երեւանյան լճի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւանյան լճի կամրջի վրա բախվել են «Nissan March» (վարորդ՝ Դավիթ Չ. ծնված 1993 թ.) եւ «ՎԱԶ-2105» (վարորդ՝ Լյովա Ղ. ծնված 1949 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները Լյովա Ղ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: