Լևանդովսկի. Տարիքը չի խանգարում ինձ
Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր մրցելույթների մասին:
«Ես շատ եմ աշխատել, որպեսզի հիմա նման բարձր մակարդակի մրցելույթներ ունենամ: Զգում եմ, որ դեռ կարող եմ կատարելագործել իմ խաղը և ավելի բարձր արդյունավետություն գրանցել:
Ես 31 տարեկան եմ, սակայն իմ տարիքն ինձ չի խանգարում: Իմ կարիերայի լավագույն շրջանը դեռ նոր է սկսվում»,- լեհ հարձակվողի խոսքը փոխանցում է AS-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում մասնակցել է 18 հանդիպման և դարձել 23 գոլի հեղինակ: