Կալիֆոռնիայում հրդեհի ժամանակ հսկայական զմրուխտ է այրվել, որի տերը փոխհատուցում է պահանջում
Կալիֆոռնիացին պնդում է, որ հրդեհը ոչնչացրել է 220 կգ կշռող զմրուխտը: Դրա դիմաց նա փոխհատուցում է պահանջում, հաղորդում է Americaru-ն:
Կալիֆոռնիայի բնակիչը հայց է ներկայացրել վերջերս տեղի ունեցած հրդեհից հետո, որոնցից մեկի ժամանակ իր տանն այրվել է զմրուխտը, որը գնահատվել է 280 մլն դդոլար:
Bloomberg-ի հաղորդմամբ՝ խոսքը 2018 թվականին տեղի ունեցած Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենախոշոր հրդեհի՝ Camp Fire-ի մասին է, որի արդյունքում զոհվել է 85 մարդ, փլուզվել է 19 000 տուն եւ այլ շինություններ: Վնասի չափը գնահատվում է 16,5 մլրդ դոլար:
Այժմ փորձագետները ճշտում են զմրուխտի գոյության իսկությունը, ընդ որում, պոտենցիալ տիրոջ անունը չի նշվում: