Արտենի գյուղի հատվածում 51 տարեկան տղամարդը գնացքի տակ է ընկել եւ մահացել
Երեկ Հարավկովկասյան երկաթուղու` Արտենի գյուղի հատվածում 51 տարեկան տղամարդ է գնացքի տակ ընկել ու մահացել։ Լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Թալինի բժշկական կենտրոնից։
«Վնասվածքը՝ գանգուղեղային տրավմա, տրավմատիկ շոկ, պոլիտրավմա։ Մահացել է ընդունարանում»,– հայտնեցին բժշկական կենտրոնից։
Արաագածոտնի մարզի Արագածավանի համայնքի ղեկավարի տեղակալ Գեղամ Խլղաթյանի խոսքով՝ տղամարդը հովիվ էր եւ իր տեղեկություններով՝ հանգստանալու նպատակով է այդտեղ պառկել։
«Մահացածը Հրաչ Ավագյան է՝ Արտենի գյուղից էր։ Արտենիից դեպի Արագածավան գնացող հատվածի ռելսերի վրա է պառկած եղել։ Արեւ, տաք է եղել, պառկել է երեւի քնի, գնացքը եկել խփել է»,– ասաց Խլղաթյանը։