Նեյմարը մերժել է ՊՍԺ-ի առաջարկը
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»:
AS-ի հաղորդմամբ՝ բրազիլացի հարձակվողը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ և տեղեկացրել է ֆրանսիական ակումբի ղեկավարությանը իր՝ «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկության մասին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Նեյմարի տեղափոխության շուրջ բանակցություններ էր վարում ՊՍԺ-ի հետ նաև այս ամռանը, սակայն Իսպանիայի չեմպիոնն այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ փարիզյան թիմի հետ:
Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը՝ ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց: