Իսպանական ոստիկանությունը Արագոնի սոճուտներում մարիխուանայի հսկայական պլանտացիաներ է հայտնաբերել
Իսպանական ոստիկանությունը Արագոնյան տարածաշրջանի սոճու անտառներում ձերբակալել է վեց մարդու եւ բռնագրավել է մարիխուանայի 16 000 տնկի, հայտնում է The Guardian-ը։
Նշվում է, որ ձերբակալությունները կատարվել են կողոպուտների շարքի հետաքննության շրջանակներում, որը իրավապահներին բերել է ուղիղ մարիխուանայի երկու հսկայական պլանտացիաների մոտ։ Դրանք թաքցրած են եղել մոտակա խիտ սոճուտներում։
Յոթ ամիս հետաքննությունից հետո ոստիկանությունը հայտնաբերել է, որ ծխախոտ վաճառող ավտոմոտների գողության հետեւում ալբանական հանցախումբ է կանգնած։
Ոստիկանները նաեւ իմացել են, որ նույն հանցագործները Արագոնի սոճու անտառներում մարիխուանայի հսկայական պլանտացիաներ են աճեցնում եւ սկսել են հետապնդել նրանց, ինչի արդյունքում հաջողվել է հանցագործներին դեպքի վայրում բռնել։