401 մլն դրամ՝ Մարզահամերգային համալիրին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունը ցանկանում է 401 մլն դրամ հատկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՊՈԱԿ-ին անհրաժեշտ գույք ձեռք բերելու նպատակով:
Այդ գումարով նախատեսվում է գնել լուսադիոդային լուսատուներ, սահադաշտի վերազինման համար սառնարանային սարքերի կոմպրեսորներ ու սարքավորումներ, ինչպես նաև ձեռք բերել երաժշտական գործիք (ռոյալ):
Առաջիկայում կառավարությունը համապատասխան փոփոխություն կկատարի 2019թ. բյուջեի մասին օրենքում՝ վերաբաշխելով այդ գումարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: