Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հրանտ Աբաջյանին Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության լրատությունից։
Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը`
Հրանտ Աբաջյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»։
Հրանտ Աբաջյանը ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի որդին է։ Այդ պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի ապրիլի 5-ին՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից։