Նոր Հաճնում 5 մարդու կյանք խլած դեպքի առիթվ քրգործ է հարուցվել. «դիակների վրա բռնության հետքեր չկան»
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական միջոցառումներ Նոր Հաճնում 5 մարդու կյանք խլած դեպքի հանգամանքները պարզելու համար:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3 մասի հականիշներով:
Նշանակավել են դիակի դատաբժշկական, դատատեխնիկական փորձաքննություններ: Նշեն, որ դիակների վրա բռնության հետքեր չկան: Նախնական վարկածով թունավորման պատճառը շմոլ գազի արտահոսքն է:
Հիշեցնենք, ավելի վաղ, նոյեմբերի 16-ին, Operativ լրատվականը, հղում կատարելով Shamshyan.com-ին, հաղորդել էր, որ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը:
Հայտնել էինք նաև, որ Նոր Հաճնում մահացած երեխաներից 2-ը «Արարատ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմից էին:
Նոր Հաճնում մահացած երեխաների հայրը խնդրում էր` իրեն ազատ արձակեն՝ զավակների թաղմանը մասնակցելու համար:
Operativ լրատվականը հայտնել էր նաև, որ Ռոստովում ՀՀ հյուպատոսությունն արդեն իսկ կապի մեջ է ռուս իրավապահների հետ, և խնդրին կտրվի շատ արագ լուծում և, եթե ոչ վաղը, ապա մյուս օրն առավոտյան Մարգարյան Արմանը կլինի Հայաստանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը: