ՀՀ ՊԵԿ-ի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև կնքվել են մի շարք փաստաթղթեր
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ ստորագրվել է արձանագրություն նախնական էլեկտրոնային տեղեկության փոխանակման մասին՝ փոխադրամիջոցների եւ ապրանքների միջազգային տեղաշարժի վերաբերյալ։
Բացի այդ, Վրաստանի ֆինանսների նախարարության Պետեկամուտների ծառայության եւ Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի միջեւ ստորագրվել է հուշագիր բեռնված փոխադրամիջոցների էլեկտրոնային կնիքի ներդրման պատրաստակամության մասին։
Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի Պետեկամուտների նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը եւ Վրաստանի Պետեկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Խունդաձեն։