Երևանում ընթանում է «Սահմանամերձ համագործակցության համար թվային որոշում» համաժողովը
Նոյեմբերի 18-19-ը Երեւանում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ՄԱԿ Զարգացման ծրագրի, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի եւ Եվրամիության հետ համագործակցությամբ ընթանում է «Սահմանամերձ համագործակցության եւ առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար թվային որոշում» համաժողովը՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող միգրացիային եւ սահմանապահ վերահսկողությանը օժանդակելու ծրագրի շրջանակում:
Համաժողովը հարթակ է քննարկելու համար գործերի ընթացիկ վիճակը միջազգային առեւտրի խթանման եւ առեւտրի ընթացակարգերի պարզեցման, գիտելիքների, փորձի եւ առեւտրի արտադրանքի ու գործիքների թվայնացման ինովացիոնի մեթոդոլոգիաների փոխանակման ոլորտներում, ինչպես նաեւ մաքսային հսկիչ անցակտերեի միջեւ տվյալների անդրսահմանային փոխանակմանն աջակցելու առաջնահերթ միջոցառումները: Համաժողովում կքննարկվեն նաեւ անդրսահմանյին համագործակցության ընդլայնման, առեւտրի ընթացակարգերի պարզեցման եւ ռիսկերի կառավարման այլ տարբերակներ:
Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ Զարգացման ծրագրի հայաստանյան մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը, Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան, դեսպաններ, տարբեր երկրների մաքսային մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ:
Նախատեսվում է Հայաստանի ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության, ինչպես նաեւ Հայաստանի ՊԵԿ-ի եւ Իրանի Մաքսային ծառայության միջեւ երկկողմ փաստաթղթերի ստորագրում: