«Մեր բոլոր հարցերը լուծվա՞ծ են, որ թիրախավորել ենք մեր եկեղեցին, մեր լեզուն, մեր պատմությունը». Ազատամարտիկ Գևորգ Գևորգյան (Տեսանյութ)
Մեր բոլոր հարցերը լուծվա՞ծ են, որ թիրախավորել ենք մեր եկեղեցին, մեր լեզուն, մեր պատմությունը: Այս մասին «Հաղթանակած» շարժման նախաձեռնած միջոցառման ժամանակ ասել է ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը:
«Մենք պատերազմական երկիր ենք, մեր տարածաշրջանը շատ կարևոր է, էդ մարտական ոգու կարևորությունը: Ի վերջո, ինչով ենք մենք տարբերվում, որ ասում ենք` մենք արիացի ենք, մենք գիտեք ինչ մշակույթ ու պատմություն ունենք: Իսկ մենք ծանո՞թ ենք մեր պատմությանը, մենք ծանո՞թ ենք մեր մշակույթին, թե կամաց-կամաց դա էլ ենք փորձում ջնջել գլոբալիզացիային բերելուց»,-ասաց նա:
Նրա խոսքով` հերոսներին հիշելն ու գնահատելը կարևոր գործ է երկրի ու պետականության համար. «Արմատները դեռ շատ խորը չեն, եթե շատ խորը լինեն, հավատացեք երեխեք, ոչ մի իշխանություն, կլինի էսօրվա, երեկվա կամ վաղվա, ոչ մեկ չի փորձի քայլ անի մեր էս սրբության, մեր գիտելիքների վրա: Ոչ մեկ չի մտածի քայլ անի ու էդ քայլն անցնի, ինչ-որ նախագծեր բերեն, որով հարվածի տակ կդնեն մեր լեզուն, մեր պատմությունը, ոչ մեկի մտքով չի անցնի թիրախավորել հերոսին` դարձնելով իրեն հանցագործ հասարակության աչքերում, որպեսզի իր քաղաքական նպատակներն իրականացնել»:
Գևորգյանը հավելեց, որ երբ որ երիտասարդների մեջ կամրանա «հաղթանակած» տեսակը, ոչ մեկ ոչինչ չի կարողանա փոխել երկրում: