Երևան, 06.Դեկտեմբեր.2019, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Անրի. Չգիտեմ՝ որտեղ կլիներ «Արսենալն» առանց Օ... Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ղրղզա... «Սիրեք եւ սիրվեք». Լիլիթ Կարապետյանը՝ կարմիր ... Լաուտարո Մարտինես. «Ինտերն» իմ տունն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվի... Մամեդյարովը մեկնաբանել է Մնացականյանի հետ հան... Թուրքիայում անխուսափելի են համարում ՆԱՏՕ-ի ան... Այլ երկիր մեկնելու համար անհրաժեշտ է ունենալ ... Գլխավոր դատախազը 2008-ի մեղադրական դատավճիռնե... Հայաստանում Նիդեռլանդների դեսպանություն կբացվ... Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարո... 2020 թվականի բյուջեով պաշտպանական ծախսերը կաճ... Քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի ԶՈՒ-երի ... Մենք չենք պատրաստվում մտնել ցանկացած պետությա... Ըստ 2020 թվականի բյուջեի նախագծի՝ Հայաստանն ա... Բացահայտվել են ավտոմեքենաներից կատարված գողու... Կասեցվել է Արամի 23 հասցեին կից շինության ապօ... ՀՀ-ում հետբուհական եւ մասնագիտական կրթության ... 2020 թվականի վերջին ՀՀ պետպարտքը կկազմի 7,3 մ... Հայաստանում զինվորական թոշակ կսկսեն ստանալ բո... Արցախում մահացած Արթուր Աջամյանին այսօր հողին... Մարկոս Պիզելին կմիանա «Արարատ-Արմենիային» «Եթե բիրտ ուժը ակնարկ էր, ապա մենք ցանկացած ս... «Մեզ համար տհաճ ու զարմանալի են». Էդուարդ Աղա... Խորհրդարանական խմբակցությունները 2020 թվականի... Մեսի․ Ամոթալի է Մանեին տեսնել «Ոսկե գնդակի» ք... «Նա ատում էր այդ ոչնչությանը». Ֆրիսկեի հայրն ... Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել․ ՀՔ... Կինը սպառնում էր երակները կտրել Կառավարության... Լայն շրջանակներում կա վստահություն, որ դա ամե... Լայն շրջանակներում կա վստահություն, որ դա ամե... Վիրաբույժներն ամեն տարի հազարավոր առողջ կույր... 10–ամյա տղայի երկու մատներն անդամահատել են պա... Վարչապետի հետ հանդիպումը այդպես էլ չկայացավ․ ... 2020 թվականի պետբյուջեի նախագծով Հայաստանն ակ... ՄԻԵԴ-ը մերժել է 2008 թվականին Գյումրիի ընտրատ... Աշխարհում ամենաթանկարժեք ծննդյան տոնածառը, որ... Բժշկական ապահովագրության հարկ մտցնելու փորձը ... Նախարար Խաչատրյանը ԱՄՀ-ի հետ քննարկել է հանրա... Դեկտեմբերի 6, 7 և 8-ին կաշխատեն Երևան-Գյումրի... Կյանքը Թուրքիայի սահմանին. Հայրենիքը սկսվում ... Էյֆելյան աշտարակը փակվել է Ֆրանսիայում համընդ... Կինն ինքնասպան է եղել չարտոնագրված դեղամիջոց ... ՄԻԵԴ-ն որոշում է ընդունել Աբովյանի գաղութի պե... Ի՞նչ դեպքերում թույլ կտան ջրառը Սևանա լճից Մենք պիտի գնայինք Ռուսաստան, որ լավ լինե՞ր․ Ա... 2020թ.-ի գլխավոր գույնը Ասում ենք ՝ բա 5 տարի Ամուլսարի մասին ինչու չ... Ավստրալիայում բռնագրավել են թմրանյութերի՝ երկ... Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպա... ԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը Սիրիայի ... Կառավարությունը թույլ տվեց, որ աջ ղեկով մեքեն... Մասիսի քաղաքապետի գործով տուժողներին՝ դատարան... Հայաստանում դպրոցականները նույնպես իրազեկվում... «Դա նույնիսկ մի սառնարանի փող էլ չի»․ Արծվաշե... ՀՀ դանակահարված քաղաքացուն հոսպիտալացրել են Լ... Քարաթափում Երևանում Զենքով, էլեկտրաշոկով, դիմակավորված ավազակային... Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության ոլոր... Նոր կարգավորում. այսուհետ բոլոր ՀԿ-ները պետք ... Գործադիրը հաստատեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավ... Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Սուրեն Թովմասյանը նշանակվեց Կադաստրի կոմիտեի ... Զոդի կամրջի ողբերգական վթարի մասնակից «Տոյոտա... Փերլ Հարբորում հրաձիգը երկու մարդու է սպանել Անի Լորակը շտկել է դեմքը, ընկեր գտել, նկարահա... Սլավիկ Գալստյան․ Արդեն 90 տոկոս պատրաստ եմ 67... ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը վերջնագիր է... Վառվել են Նյու Յորքի սուրբծննդյան գլխավոր տոն... ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևե... ԱՆ-ԵԽ համագործակցության արդյունքում մեկնարկու... Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել. կա ... «Երբեմն մեր կուսակցության անդամներն են այնպիս... Արցախի Ազգային ժողովում եզրափակվեցին պետական ... Գիտնականները կապ են հայտնաբերել մազերի ներկի ... Մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի է, ... Շարունակվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձ... Հայաստանը 2019 թվականին Ռուսաստան ներգնա տուր... Թուրքիան 2020 թվականին հինգ հորատանցք կբացի Կ... Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թ... Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ-ի եւ ԱՀ-ի տ... Կառավարությունը 30 հատ աղբաման նվիրեց Գյումրի... «Բարսելոնան» նոր պայմանագիր կնքեց Անսու Ֆատիի... Դիլիջանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ ... ՀՀ ԱԺ-ում ստեղծվել է Երեւանի քաղաքապետարանում... Դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի Կենսաթոշակը կվճարվի միայն անկանխիկ եղանակով. ... Քննարկվել են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներ... Հրազդան քաղաքի մոտ բախվել են «ՎԱԶ-2109»-ը եւ ... ՀՀ ԱԺ-ը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել... Դոնալդ Թրամփը սահմանազանցել է իր լիազորությու... Ճեպազրույց կառավարության նիստից հետո (Տեսանյո... Տոնական պայթուցիկները՝ վնասվածքների պատճառ․ Հ... Հրդեհ Մարմարաշեն գյուղում. դեպքի վայր է մեկնե... Ֆրանսիայում անժամկետ գործադուլ է սկսվում ընդդ... «Լուսավոր Հայաստանը» պահաջեց շրջակա միջավայրի... «Հովեր» պետական կամերային երգչախումբը հյուրախ... Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ ... Հայտնաբերվել է զինկոմիսարիատի աշխատակցին հարվ... «Դոմ 2»-ից հայուհին ընկերուհու որդուն ներկայա...

Երիտասարդը դանակը խրել է Աբովյանի «Օլե» ակումբի տնօրենի գլխի մեջ, վերջինս մահացել է

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Հակոբ Արշակյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:


Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ:

1992 թվին ծնված Հակոբ Արշակյանը դեպքի պահին 24 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:


Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 21-ի սահմաններում Հակոբ Արշակյանը ընկերոջ՝ Միքայելի հետ գնացել է Աբովյան քաղաքի «Օլե» ակումբ:

Նրանք օգտագործել են ոգելից խմիչք ու զվարճացել են մինչև գիշերվա ժամը 1-ն անց 30-ը:

Այդ ընթացքում Հակոբ Արշակյանը, ըստ մեղադրանքի, նկատել է, որ մեկ այլ սեղանի մոտ անծանոթ աղջկա հետ նստած է իր ընկերներից՝ Սարգիսը:

Հակոբը տեղափոխվել է Սարգսի սեղանի մոտ:

Ժամը 1-ն անց 30-ի սահմաններում Հակոբը վճարել է իրենց սկզբնական սեղանի հաշիվը և ցանկացել է դուրս գալ ակումբից: Նա նկատել է, որ Սարգիսը մտնում է ակումբի տնօրեն Մամիկոն Գ.-ի աշխատասենյակ: Հակոբը հետևել է նրան՝ իմանալու համար, թե ինչ խնդիր կա:

Պարզվել է՝ Սարգիսը բավական գումար չուներ սեղանի հաշիվը փակելու համար, նա խնդրել է տնօրենին, որ հաշիվը վճարի մի քանի օր հետո:

Հակոբ Արշակյանը, ըստ մեղադրանքի, անհարկի միջամտել է ընկերոջ ու ակումբի տնօրենի խոսակցությանը և վիրավորական արտահայտություններ է արել տնօրենի հասցեին, մասնավորապես՝ նրան ասել է. «Ի՞նչ կապիկություններ եք անում»:

Վեճ է առաջացել Հակոբի ու ակումբի տնօրենի միջև: Վեճին միջամտել է տնօրենի ընկեր Հրաչյան, ում Սարգիսը անվանել է «փեջնիկ», և վեճը ավելի է բորբոքվել:

Վիճաբանությունը շարունակելու համար չորսով տնօրենի աշխատասենյակից դուրս են եկել, գնացել են ակումբի բակ:

Այնտեղ Սարգիսը բռունցքով հարվածել է տնօրենի ընկեր Հրաչյային ու ասել է. «Հեսա գալու ենք, տես՝ ինչ ենք անելու»:

Ակումբի տնօրենը զայրացել ու պատասխանել է. «Ում հետ ուզում ես՝ արի»:

Ըստ մեղադրանքի՝ Հակոբ Արշակյանը վրդովվել է տնօրենի խոսքերից, նրան ասել է. «Էդ ի՞նչ ասելու բան էր, որ ասում ես»:

Նա տնօրենին առաջարկել է երկուսով առանձնանալ ու պարզաբանել տեղի ունեցածը:

Տնօրենը Հակոբի հետ առանձնացել է բակում:

Հակոբը, ըստ դատական ակտի, դանակով երեք անգամ հարվածել է Մամիկոն Գ.-ի գլխի ու պարանոցի հատվածներին:

Տուժողը ձախ ականջախեցու ծակած-կտրած, ձախ քունքային շրջանով գանգի խոռոչ թափանցող, գլխուղեղի ուղեղիկի վնասումով վնասվածքների ձևով ստացել է կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:

Նրան տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևան:

Սակայն վերը թվարկված վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ, գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարում, օրգանիզմի ընդհանուր ինքնաթունավորում է առաջացել:

2016 թ. նոյեմբերի 8-ին Մամիկոն Գ.-ն առանց գիտակցության գալու երևանյան հիվանդանոցում մահացել է:

Մինչև տուժողի մահը Հակոբ Արշակյանին մեղադրանք էր առաջադրված սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով: Տուժողի մահից հետո մեղադրանքը փոփոխվել է, Հակոբ Արշակյանը մեղադրվել է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Հակոբ Արշակյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ցավում է կատարվածի համար, ինքը չէր ցանկանում, որ նման բան լինի: Տուժող Մամիկոնին ճանաչել է մոտ երեք տարի, «Օլե» ակումբ հաճախել է ամիսը մի քանի անգամ: Մամիկոնի հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել, առհասարակ իրենք խնդիրներ չեն ունեցել:

Դեպքի օրն ընկերոջ՝ Միքայելի հետ, «Օլե» ակումբում գարեջուր են խմել: Միքայելն իրեն գումար պիտի տար, տվել ու գնացել է: Ակումբ է եկել իր ընկեր Սարգիսը՝ անծանոթ աղջկա հետ: Ինքը նրանց շամպայն է հյուրասիրել, 10-15 րոպե նստել է նրանց սեղանի մոտ: Ակումբի տնօրեն Մամիկոնը նստած էր սեղաններից մեկի մոտ՝ հինգ-վեց հոգու հետ:

Ժամը 23-ի սահմաններում ինքը փակել է իր սկզբնական սեղանի հաշիվը՝ 12 հազար դրամ. Ընդհանուր՝ վերցրել էր 4 շիշ գարեջուր ու 1 շիշ շամպայն, որը Սարգիսենց սեղանին էր դրել:

Արդեն ցանկանում էր դուրս գալ ակումբից, երբ նկատել է, որ Սարգիսը բարմենի հետ խոսում է՝ մոտի գումարը քիչ լինելու մասին: Հետո նա մտել է տնօրենի աշխատասենյակ: Ինքը ցանկացել է Սարգսին ասել, որ տնօրենի մոտ չմտնի, ինքը պատրաստ էր նրանց սեղանի հաշիվը փակել, բայց չի հասցրել: Սարգսի հետևից մտել է տնօրենի աշխատասենյակ: Այնտեղ վեց-յոթ հոգի կար: Ինքը նկատել է, որ Սարգսի հետ վեճ է սկսվում: Փորձել է միջամտել: Հավաքվածներին ասել է՝ հո դուք էրեխա չե՞ք, ի՞նչ ա էղել: Իրեն չեն լսել: Ինքը չի ասել. «Ի՞նչ կապիկություն եք անում»:

Մամիկոնն ասել է՝ էստեղ բազար անելու տեղ չի, դուրս էկեք աշխատասենյակից: Իրենք դուրս են եկել: Ինքը մի քիչ ուշ է դուրս եկել, որովհետև փորձել է ճշտել՝ ինչքա՞ն է Սարգսի հաշիվը: Երբ դուրս է եկել, տեսել է, որ Սարգիսը ճանապարհի մյուս կողմից ասում է՝ կգամ ձեզ կտեսնեմ:

Մամիկոնն էլ ասել է՝ ում հետ ուզում ես՝ արի:

Ինքը մոտեցել է, ինքն ու Մամիկոնը «ընկերական խոսելով, վիճվելով» բարձրացել են մոտ 20 մետր: Մամիկոնը վրդովված խոսել ու հայհոյանք է տվել, թե ո՞վ կարա գա էս օբյեկտ ու իրան սենց պահի: Այդ ժամանակ ինքը ձեռքի ափով հարվածել է Մամիկոնի դոշին, որ նա սթափվի:

Մամիկոնը հետ է գնացել, առաջ է եկել, ցանկացել է ոտքով հարվածել իրեն, չի ստացվել, նա փաթաթվել է իր գոտկատեղին:

Իր ձեռքերը գրպաններում էին: Մի գրպանում հեռախոսն էր, մյուս գրպանում ծալովի դանակ կար՝ փակ վիճակում: Ինքը առևտրով էր զբաղվում, անընդհատ փողի հետ էր գործ ունենում, ապահովության համար մոտը դանակ էր պահում:

Երբ Մամիկոնը փաթաթվել է իրեն, փորձել է իրեն վայր գցի, ինքը մի ձեռքով բռնել է մոտակա եղևնուց, մյուս ձեռքով գրպանից մի բան է հանել ու աջից ձախ, վերևից ներքև՝ երկու կամ չորս անգամ հարվածել է Մամիկոնի գլխի հատվածին: Երրորդ անգամ հարվածելու ժամանակ դանակը բաց վիճակում մտել է Մամիկոնի գլխի մեջ, բայց ինքը չգիտեր, որ ձեռքինը դանակ է, ու դանակը բացվել է: Այդ ամենը վայրկյաններ է տևել: Ինքը դանակը պատահաբար է հանել, մտածել է՝ հեռախոսն է: Երրորդ հարվածից հետո Մամիկոնը թողել է իրեն, շրջվել, ձեռքը գլխին դրած՝ քայելով գնացել է դեպի ակումբ, իսկ ինքը ակումբի հակառակ կողմով է դուրս եկել: Ինքը չգիտեր, որ դանակը բացվել ու մտել է Մամիկոնի գլխի մեջ, իմացել է հաջորդ օրը: Երևի հարվածներ հասցնելու ընթացքում էր դանակը բացվել… Ինքն իրեն մեղավոր է ճանաչում կռիվ անելու համար, ինքը չէր կարող կանխատեսել, որ նման բան կարող է լինել…

Տուժողի իրավահաջորդը՝ կինը, հայտնել է, որ դեպքից հետո ամուսնուն վիրահատել են: Երբ նա գիտակցության է եկել, իրեն ասել է. «Ոնց թուլեն միամտացրեց ու խփեց…»: Ինքը չէր թողնում, որ ամուսինը շատ խոսի, բժիշկն արգելել էր դեպքի վերաբերյալ խոսել նրա հետ: Ինքը խնամում էր ամուսնուն: Վիրահատության երրորդ օրը նրա վիճակը կտրուկ վատացել է: Նա անընդհատ շարժվում էր, վիրակապը արձակվել էր, ու ինքը տեսել է, որ նրան մի քանի անգամ էին խփել…

Գործով վկա Բագրատ Հ.-ն՝ Մամիկոնի ընկերը, դեպքի պահին եղել է ակումբում: Նա հայտնել է, որ խառնաշփոթ է սկսվել, Մամիկոնը մի անծանոթ տղայի հետ դրսում խոսում էր: Հետո ինքը Մամիկոնին տեսել է նստարանին նստած՝ դանակը գլխի մեջ: Նա ասել է, թե ուզում է որդուն տեսնել: Ինքը խնդրել է, որ նա չխոսի, ուժերը խնայի: Քանի որ շտապօգնությունն ուշանում էր, ինքն է իր մեքենայով Մամիկոնին հասցրել հիվանդանոց: Նա նստած էր իր կողքի նստատեղին, ամբողջ ճանապարհին կրկնում էր, թե ուզում է տեսնել որդուն: Դանակը խրված էր նրա գլխի ձախ մասում…

Ականատես վկաները հայտնել են, որ Մամիկոնը խնդրում էր դանակը հանել գլխի միջից, ասում էր՝ ո՞նց խփեց, ո՞նց հարմարացրեց…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Մամիկոն Գ.-ի վնասվածքները՝ գլխի ձախ քունքային շրջանի՝ գանգի խոռոչ թափանցումով, ուղեղիկի վնասումով վերքի, ձախ ականջախեցու ծակած-կտրած վերքի ձևով հասցվել են ծակող-կտրող գործիքով: Գանգի խոռոչ թափանցող վնասվածքը տուժողի առողջությանը հասցրել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Որպես Հակոբ Արշակյանի անձը բնութագրող հանգամանք՝ դատարանը հետազոտել է նաև դպրոցի տնօրենի տված, դպրոցական շարադրություն հիշեցնող բնութագիրը, որում մասնավորապես նշված էր. «Հակոբը անմիջական, ընկերասեր, առանց որևէ շահախնդրության անմիջապես օգնության հասնող ընկեր էր: Նաև ուներ բռնկվող բնավորություն: Հաճախ այդ իսկ պատճառով կխոցվեր, մի կողմ կքաշվեր: Չէր սիրում, երբ փորձում էին շրջանցելով ծածկել սխալ արարքը, սիրում էր պարզություն, նայել աչքերին ու ներողություն խնդրել և մեծահոգաբար ներել դիմացիներին՝ հայացքում միշտ ունենալով մի ջերմ ժպիտ»…

Դատարանը հաշվի է առել, որ Հակոբ Արշակյանը դատված է եղել, դատվածությունը մարված չէ: Արձանագրվել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ Հակոբ Արշակյանի կողմից:

Հակոբ Արշակյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 10 տարի ազատազրկման: Այս պատժին գումարվել է նաև 2014 թվին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով տուգանքի ձևով նշանակված պատժի չկրած մասը՝ 200 հազար դրամը:

Վերջնական պատիժ է նշանակվել 10 տարի ազատազրկում և տուգանք՝ 200 հազար դրամի չափով:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի նոյեմբերի 24-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել ամբաստանյալի շահերի պաշտպաններ Վ. Բաբայանն ու Է. Խաչատրյանը:

Դատական այս նիստին վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանները հիմնավորեցին իրենց բերած բողոքը՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատճառաբանված չէ, մեղադրանքը կասկածի շեմից վեր ապացուցված չէ, ապացույցների բավարար համակցություն ձեռք չի բերվել…

Ըստ պաշտպանների՝ դատարանը անհիմն կերպով անարժանահավատ է գնահատել ամբաստանյալի հայտնածը՝ թե գրպանից հանել է ոչ թե բացված դանակ, այլ՝ գրպանում գտնվող առարկա՝ եթե դա դանակ էր, ուրեմն՝ փակ վիճակում էր:

Պաշտպաններն ընդգծեցին՝ Հակոբ Արշակյանը դանակը չի բացել, փակ դանակով է հարվածներ հասցրել իր գոտկատեղի հատվածից բռնած ու գցելու փորձ անող տուժողին, որպեսզի ազատվի նրանից ու վայր չընկնի…

Ամենակարևորը, որ ընդգծեցին պաշտպանները, իրենց պաշտպանյալի խոսքերն էին. «Ես մարդասպան չեմ», ըստ պաշտպանների՝ ասվածը, ինչպես նաև չբացված դանակով հարվածներ հասցնելը յուրաքանչյուրին պետք է հանգեցնի այն մտքին, որ Արշակյանը սպանության դիտավորությամբ չի հարվածներ հասցրել, նա չի ցանկացել սպանել տուժողին: Գործով վկաները չեն տեսել դանակի հարվածների պահը, նրանք չեն էլ սպասել նման հանգուցալուծման, քանի որ մտածելով, թե միջադեպն ավարտված է, քայլել են դեպի ակումբ…

Դատավորները տարբեր հարցեր ուղղեցին պաշտպաններին: Հարցերում արծարծվում էր այն միտքը, թե տուժողի գլխի մեջ խրվել ու մահացու վնասվածք է պատճառել ոչ թե փակ, այլ բացված դանակը՝ դանակի շեղբը, հետևաբար՝ պաշտպանական կողմի անընդհատ պնդումներն ու հիշատակումները փակ դանակի վերաբերյալ քրեաիրավական առումով նշանակություն ունենալ չի կարող… Բաց, թե փակ դանակով, բայց ամբաստանյալն այնպիսի ուժգնության հարվածներ է հասցրել տուժողի գլխին, որ առաջացրել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Դատաբժշկական երկու փորձաքննությունների եզրակացություններում հաստատված է ամբաստանյալի հարվածների ու տուժողի մահվան պատճառահետևանքային կապը:

Պաշտպանական կողմը մնում էր իր դիրքորոշմանը. ընդունում էին, որ հարվածներ հասցնողը եղել է Հակոբ Արշակյանը, որ տուժողի մահը վրա է հասել այդ հարվածների արդյունքում, բայց չէին ընդունում, որ կատարվածը դիտավորյալ սպանություն էր:

Պաշտպաններն ընդգծում էին տուժողի կողմից հայհոյանք հնչեցնելու, ապա Հակոբի գոտկատեղից՝ նրա «հավասարակշռության կենտրոնից» բռնելու, նրան վայր գցելու փորձի մասին, սակայն վերաքննիչ բողոքի պահանջի մեջ չէին ներառել արարքը անհրաժեշտ պաշտպանության կամ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման վիճակում կատարած լինելու դիրքորոշում:

Պաշտպանները նշեցին՝ հենց այն հանգամանքը, որ տուժողի գլխին ոչ թե մեկ, այլ երեք հարված է հասցվել, ապացուցում է, որ Հակոբը սկսել է խփել փակ դանակով, ապա դանակը նրա ափի հետ շփումից բացվել է, ինչը Հակոբը չի նկատել, նա շարունակել է հարվածել այնպես, ինչպես կհարվածեր չբացված դանակով. «Չի հանել դանակն ու կոխել գլխի մեջ, այլ գրպանից հանել է այն առարկան, որ ձեռքն է ընկել, ու հարվածել է՝ բռնվածքից ազատվելու համար, նշանակում է՝ սպանելու դիտավորություն չի ունեցել…»:

Պաշտպանները նշեցին, որ առաջին ատյանի դատարանում միջնորդել են, որ քննչական փորձարարություն կատարվի՝ ամբաստանյալը ցույց տա գրպանից ինչ-որ առարկա հանելու և հարվածներ հասցնելու պահը: Դատարանը մերժել է այդ միջնորդությունը:

Առաջին ատյանի դատարանում քննության ընթացքում դատարանը բավարարել է պաշտպանների մեկ այլ միջնորդությունը և արտագնա նիստ է անցկացրել դեպքի վայրում: Ամբաստանյալը ցույց է տվել, թե որտեղ և ինչպես է կատարվել դեպքը, բայց դատարանը, պաշտպանական կողմի կարծիքով, եկել է սխալ հետևության՝ որ ամբաստանյալը դեպքի վայրում անգամ չի կարողացել հստակ ցույց տալ այն ծառը, որից, իր ասելով, բռնել էր մի ձեռքով՝ վայր չընկնելու համար, իսկ մյուս ձեռքով գրպանում եղած առարկան հանել ու հարվածել էր իր գոտկատեղին փաթաթված տուժողի գլխին, որ ազատվի նրանից…

Պաշտպաններն ընդգծեցին, որ իրենց պաշտպանյալը մաս-մաս գումարներ է փոխանցել տուժող կողմին՝ տուժողի երեխայի համար բնակարան գնելու նպատակին ծառայեցնելու միտումով, տուժողի իրավահաջորդը դատարանում ասել է, որ քաղհայցի պահանջ, բողոք չունի, սակայն ընդհանուր իրավասության դատարանը դա որպես մեղմացուցիչ հանգամանք չի դիտարկել ու դատական ակտում չի արձանագրել, որ քաղհայցի հարցը համարվում է լուծված:

Պաշտպանները պնդեցին բերված վերաքննիչ բողոքը ու միջնորդեցին՝ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Հակոբ Արշակյանի արարքը դիտավորյալ սպանությունից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասից վերաորակել որպես տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնել, որի արդյունքում տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Կամ՝ բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նույն ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Ամբաստանյալ Հակոբ Արշակյանը միացավ իր պաշտպաններին: Նա պնդեց, որ միջադեպի ավարտին ինքն ու տուժողն առանձնացել են ո՛չ իր առաջարկով, այլ՝ «իներցիայով»՝ իրար հետ խոսելով քայլել են, տուժողը «քֆուր է տվել»՝ «սրբություն» է հայհոյել, ինքը խփել է նրա «դոշին», նա հետ է գնացել, հետո բռնել է իր գոտկատեղից, ինքն էլ չընկնելու համար մի ձեռքով բռնել է մոտակա ծառի ճյուղից, մյուս ձեռքը տարել է գրպանն ու փակ դանակը հանելով՝ խփել է տուժողի գլխին… «Եթե ես մտադրություն ունենայի սպանելու, կթողայի՞, որ տուժողը դիմացովս էթա… Իմ համար էլ է ցավալի… Ես դիտավորյալ սպանություն չեմ կատարել… Ջահել տղա եմ, մնալու ա իմ վրա, որ ես կատարել եմ դիտավորյալ սպանություն. իմ համար էդ ա կարևորը…»:

Մեղադրող դատախազ Գասպարյանն առարկեց բերված վերաքննիչ բողոքի դեմ ու միջնորդեց, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մնա անփոփոխ, քանի որ հիմնավոր և պատճառաբանված է: Ամբաստանյալի արարքին տրված է ճիշտ քրեաիրավական գնահատական, դատարանը սահմանել է համաչափ պատիժ:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ռ. Բարսեղյան, Տ. Սահակյան, Ս. Մարաբյան կազմով, պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժեց՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 10 տարի ազատազրկումով և 200 հազար դրամ տուգանքով, թողնելով անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:

 

դիտվել է 3535 անգամ
Անրի. Չգիտեմ՝ որտեղ կլիներ «Արսենալն» առանց Օ... Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ղրղզա... «Սիրեք եւ սիրվեք». Լիլիթ Կարապետյանը՝ կարմիր ... Լաուտարո Մարտինես. «Ինտերն» իմ տունն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվի... Մամեդյարովը մեկնաբանել է Մնացականյանի հետ հան... Թուրքիայում անխուսափելի են համարում ՆԱՏՕ-ի ան... Այլ երկիր մեկնելու համար անհրաժեշտ է ունենալ ... Գլխավոր դատախազը 2008-ի մեղադրական դատավճիռնե... Հայաստանում Նիդեռլանդների դեսպանություն կբացվ... Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարո... 2020 թվականի բյուջեով պաշտպանական ծախսերը կաճ... Քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի ԶՈՒ-երի ... Մենք չենք պատրաստվում մտնել ցանկացած պետությա... Ըստ 2020 թվականի բյուջեի նախագծի՝ Հայաստանն ա... Բացահայտվել են ավտոմեքենաներից կատարված գողու... Կասեցվել է Արամի 23 հասցեին կից շինության ապօ... ՀՀ-ում հետբուհական եւ մասնագիտական կրթության ... 2020 թվականի վերջին ՀՀ պետպարտքը կկազմի 7,3 մ... Հայաստանում զինվորական թոշակ կսկսեն ստանալ բո... Արցախում մահացած Արթուր Աջամյանին այսօր հողին... Մարկոս Պիզելին կմիանա «Արարատ-Արմենիային» «Եթե բիրտ ուժը ակնարկ էր, ապա մենք ցանկացած ս... «Մեզ համար տհաճ ու զարմանալի են». Էդուարդ Աղա... Խորհրդարանական խմբակցությունները 2020 թվականի... Մեսի․ Ամոթալի է Մանեին տեսնել «Ոսկե գնդակի» ք... «Նա ատում էր այդ ոչնչությանը». Ֆրիսկեի հայրն ... Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել․ ՀՔ... Կինը սպառնում էր երակները կտրել Կառավարության... Լայն շրջանակներում կա վստահություն, որ դա ամե... Լայն շրջանակներում կա վստահություն, որ դա ամե... Վիրաբույժներն ամեն տարի հազարավոր առողջ կույր... 10–ամյա տղայի երկու մատներն անդամահատել են պա... Վարչապետի հետ հանդիպումը այդպես էլ չկայացավ․ ... 2020 թվականի պետբյուջեի նախագծով Հայաստանն ակ... ՄԻԵԴ-ը մերժել է 2008 թվականին Գյումրիի ընտրատ... Աշխարհում ամենաթանկարժեք ծննդյան տոնածառը, որ... Բժշկական ապահովագրության հարկ մտցնելու փորձը ... Նախարար Խաչատրյանը ԱՄՀ-ի հետ քննարկել է հանրա... Դեկտեմբերի 6, 7 և 8-ին կաշխատեն Երևան-Գյումրի... Կյանքը Թուրքիայի սահմանին. Հայրենիքը սկսվում ... Էյֆելյան աշտարակը փակվել է Ֆրանսիայում համընդ... Կինն ինքնասպան է եղել չարտոնագրված դեղամիջոց ... ՄԻԵԴ-ն որոշում է ընդունել Աբովյանի գաղութի պե... Ի՞նչ դեպքերում թույլ կտան ջրառը Սևանա լճից Մենք պիտի գնայինք Ռուսաստան, որ լավ լինե՞ր․ Ա... 2020թ.-ի գլխավոր գույնը Ասում ենք ՝ բա 5 տարի Ամուլսարի մասին ինչու չ... Ավստրալիայում բռնագրավել են թմրանյութերի՝ երկ... Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպա... ԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը Սիրիայի ... Կառավարությունը թույլ տվեց, որ աջ ղեկով մեքեն... Մասիսի քաղաքապետի գործով տուժողներին՝ դատարան... Հայաստանում դպրոցականները նույնպես իրազեկվում... «Դա նույնիսկ մի սառնարանի փող էլ չի»․ Արծվաշե... ՀՀ դանակահարված քաղաքացուն հոսպիտալացրել են Լ... Քարաթափում Երևանում Զենքով, էլեկտրաշոկով, դիմակավորված ավազակային... Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության ոլոր... Նոր կարգավորում. այսուհետ բոլոր ՀԿ-ները պետք ... Գործադիրը հաստատեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավ... Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Սուրեն Թովմասյանը նշանակվեց Կադաստրի կոմիտեի ... Զոդի կամրջի ողբերգական վթարի մասնակից «Տոյոտա... Փերլ Հարբորում հրաձիգը երկու մարդու է սպանել Անի Լորակը շտկել է դեմքը, ընկեր գտել, նկարահա... Սլավիկ Գալստյան․ Արդեն 90 տոկոս պատրաստ եմ 67... ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը վերջնագիր է... Վառվել են Նյու Յորքի սուրբծննդյան գլխավոր տոն... ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևե... ԱՆ-ԵԽ համագործակցության արդյունքում մեկնարկու... Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել. կա ... «Երբեմն մեր կուսակցության անդամներն են այնպիս... Արցախի Ազգային ժողովում եզրափակվեցին պետական ... Գիտնականները կապ են հայտնաբերել մազերի ներկի ... Մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի է, ... Շարունակվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձ... Հայաստանը 2019 թվականին Ռուսաստան ներգնա տուր... Թուրքիան 2020 թվականին հինգ հորատանցք կբացի Կ... Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թ... Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ-ի եւ ԱՀ-ի տ... Կառավարությունը 30 հատ աղբաման նվիրեց Գյումրի... «Բարսելոնան» նոր պայմանագիր կնքեց Անսու Ֆատիի... Դիլիջանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ ... ՀՀ ԱԺ-ում ստեղծվել է Երեւանի քաղաքապետարանում... Դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի Կենսաթոշակը կվճարվի միայն անկանխիկ եղանակով. ... Քննարկվել են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներ... Հրազդան քաղաքի մոտ բախվել են «ՎԱԶ-2109»-ը եւ ... ՀՀ ԱԺ-ը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել... Դոնալդ Թրամփը սահմանազանցել է իր լիազորությու... Ճեպազրույց կառավարության նիստից հետո (Տեսանյո... Տոնական պայթուցիկները՝ վնասվածքների պատճառ․ Հ... Հրդեհ Մարմարաշեն գյուղում. դեպքի վայր է մեկնե... Ֆրանսիայում անժամկետ գործադուլ է սկսվում ընդդ... «Լուսավոր Հայաստանը» պահաջեց շրջակա միջավայրի... «Հովեր» պետական կամերային երգչախումբը հյուրախ... Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ ... Հայտնաբերվել է զինկոմիսարիատի աշխատակցին հարվ... «Դոմ 2»-ից հայուհին ընկերուհու որդուն ներկայա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan