Շմոլ գազից թունավորումով բուժօգնության են դիմել Առինջ գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի չորս բնակիչներ
Նոյեմբերի 15-ին, ժամը 4-ին, «Աբովյան» բժշկակական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով, բուժօգնության են դիմել Առինջ գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի չորս բնակիչները։
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նշված քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է իրենց տանը՝ նոյեմբերի 14-ին, ժամը 21.30-ից սկսած։
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: