Հայտնի է Խամես Ռոդրիգեսի ապաքինման ժամկետը
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վնասվածք է ստացել Կոլումբիայի հավաքականի կազմում անցկացրած մարզումներից մեկի ընթացքում: Ռոդրիգեսը ծնկի ցավերի պատճառով չէր կարողացել ավարտել Կոլումբիայի թիմի մարզումը:
AS-ի հաղորդմամբ՝ կոլումբացի կիսապաշտպանը բուժզննում է անցել, ինչից պարզ է դարձել, որ 28-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ:
Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսը նախորդ երկու մրցաշրջանը Մյունխենի «Բավարիայում» վարձակալությամբ անցկացնելուց հետո վերադարձել է Արքայական ակումբ։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։