Ավտովթար Ստեփանակերտում. Մոտոցիկլետի 37-ամյա վարորդը հիվանդանոցում է
Արցախում նոյեմբերի 15-ին ժամը 21:40-ի սահմաններում Ստեփանակերտի Սասունցի Դավթի եւ Պարույր Սեւակ փողոցների խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1974թ. ծնված Ն. Հ.-ի վարած «Vauxhail Astra 1.6» մակնիշի ավտոմեքենան եւ 1982թ. ծնված Է. Բ.-ի վարած «ИЖ» մոդելի մոտոցիկլետը:
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: