Լյով. Գերմանիայի հավաքականը Եվրո-2020-ի ֆավորիտների թվում չէ
Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարծում է, որ իր գլխավորած թիմն այս պահին չի համարվում Եվրո-2020-ի գլխավոր ֆավորիտներից մեկը:
«Գերմանիայի հավաքականում այժմ հավաքվել են երիտասարդ և մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստներ, որոնց հրաշալի ապագա է սպասվում:
Հավաքականում մեծ աշխատանք կա կատարելու, սակայն այժմ Գերմանիայի հավաքականը Եվրո-2020-ի ֆավորիտների թվում չէ»,- Լյովի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Յոահիմ Լյովը Գերմանիայի հավաքականը գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից: 59-ամյա մասնագետի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն: