Ուլի Հյոնեսը լքել է «Բավարիայի» նախագահի պաշտոնը
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հրաժարական է ներկայացրել, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
67-ամյա Հյոնեսը, որը «Բավարիայի» նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից, որոշում է ընդունել չառաջադրել իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում:
Ակումբի նախագահի պաշտոնում Ուլի Հյոնեսին կփոխարինի Գերբերտ Հայները:
Ավելի վաղ Հյոնեսը հայտարարել էր, որ ակումբի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո կշարունակի աշխատանքը տնօրենների խորհրդում: