Անգլիայում փորձել են հափշտակել Ռեմբրանդտի երկու կտավ
Հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդտ Հարմենս վան Ռեյնի վրձնին պատկանող երկու նկար դարձել է կողոպտիչների թիրախ Լոնդոնի Դալիչի պատկերասրահից, գրում է Evening Standart-ը։
Նշվում է, որ ոստիկանությունը դեպքի վայր է եկել կողոպտիչների ներխուժումից մի քանի րոպե անց։
Կասկածյալները հետապնդող ոստիկանից խուսափել են՝ նրա վրա անհայտ բաղադրության աերոզոլ փչելով։
Սքոթլանդ Յարդում տեղեկացրել են, որ կասկածյալները ներխուժել են պատկերասրահ ու գողացել Ռեմբրանդտի երկու կտավ։
Կասկածյալներին հետապնդող եւ տուժած ոստիկանը լուրջ վնասվածքներ չի ստացել եւ գտել է կտավներից մեկը։
Երկրորդ կտավը հայտնաբերվել է պահապանի օգնությամբ։ Կտավներից ոչ մեկը դուրս չի բերվել պատկերասրահից։
Ոստիկանությունը պատկերասրահում շուրջօրյա հսկողություն է սահմանել։
Կտավների անունները, որոնք փորձում էին գողանալ, չեն նշվում։