Մերձքաղաքային ակումբին դատի են տվել, երբ մատուցողը կարմիր գինի է թափել Hermes պայուսակի վրա
Նյու Ջերսիում մերձքաղաքային ակումբին դատի են տվել, երբ մատուցողը կարմիր գինի է թափել 30 հազար դոլար արժողության Hermes պայուսակի վրա: Սակայն ակումբի ներկայացուցիչների կարծիքով՝ պայուսակը կեղծված է, հայտնում է FoxNews-ը:
«Պայուսակի իսկության վերաբերյալ լուրջ հարցեր կան»,- հայտարարել է փաստաբան Քեն Մերբերը, որը դատավարության ժամանակ ներկայացնում է Alpine Country Club-ի շահերը:
Նա հավելել է, որ պայուսակի իսկությունը ստուգել է փորձագետը, բայց հրաժարվել է մանրամասներ ներկայացնել: Սակայն հայցվոր կողմը պնդում է, որ պայուսակն իսկական է, այլապես դրա տիրուհին դատի չէր տա: