Էսվատինիի թագավորը որոշել է ուրախացնել իր հարազատներին և նրանց համար գնել է 120 BMW և ևս 19 Rolls-Royce
Էսվատինիի (նախկին Սվազիլենդ) թագավոր Մսվատի III-ը որոշել է ուրախացնել իր հարազատներին եւ նրանց համար գնել է 120 BMW եւ եւս 19 Rolls-Royce, հաղորդում է Motor-ը:
Նա որոշել է ավտոմեքենաները «աննկատ» երկիր տեղափոխել՝ դրանք թաքցնելով ժապավենի մեջ, սակայն դա անելն այդքան էլ հեշտ չի եղել:
Մսվատի թագավորը մեծ ընտանիք ունի՝ 15 կին, 23 երեխա եւ մեծ թվով հարազատներ: Մսվաթին աշխարհում ամենահարուստ միապետերից մեկն է, նրա կարողությունը հասնում է մոտ 213 մլն դոլարի, իսկ նրա ենթականերն ամսական վաստակում են մոտավորապես 128 դոլար:
Թագավորը որոշել է ավտոմեքենաներն աննկատ տեղափոխել երկիր, սակայն այդ ճոխ ավտոմեքենաները չնկատելը դժվար է փոքր եւ աղքատ աֆրիկական թագավորության համար:
Արդյունքում լուսանկարները հայտնվել են համացանցում եւ քննադատության առիթ դարձել: Times պարբերականի տեղական բաժինը գրում է, որ ընդդիմադիր կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ միապետը բառացիորեն «բոլոր բնակիչներին միջնամատ է ցույց տվել» եւ հասկանցել է տվել, որ միակ օրենքն ինքն է: Արդյունքում ընդդիմադիրները բնակիչներին կոչ են արել ցույցեր կազմակերպել՝ պահանջելով Մսվատիի հրաժարականը, եւ չհեռանալ այնքան ժամանակ, քանի դեռ նա չի լքել իր պաշտոնը: