Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արայիկ Գրիգորյանը նշանակվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: