Արցախն իր ընտրությունը կատարել է. Հայաստանի առաջին օմբուդսմեն
Ղարաբաղյան հարց գոյություն չունի, կա արցախյան պատասխան: Այս մասին նոյեմբերի 15-ին «Վերնատուն» ակումբի նիստում ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա՝ ամբողջ հայության նպատակը պետք է լինի ադրբեջանա-արցախյան հակամարտությունը աշխարհին ճիշտ ներկայացնելը: Նա այս կապակցությամբ հիշեցրեց, որ հենց սա է խոստացել անել վարչապետը՝ 2019 թվականը հռչակելով աշխարհին իրական իրադրության մասին իրազեկելու տարի:
«Պետք չէ ժողովրդի մեջ կոնսենսուս փնտրել: Ժողովուրդն իր մոտեցումը հայտնել է: Կոմսենսուս չկա մի քանի քաղաքական ուժերի եւ ժողովրդի միջեւ»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի, որպես անվտանգության միակ երաշխավորի, խնդիրն է տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության պահպանումը: