Տեսագրությունում երեւացող անձինք կասկածվում են խաբեությամբ հուշանվեր թղթադրամով գնումներ կատարելու մեջ
Ոստիկանությունը տեսագրություն է հրապարակել եւ գրառում արել:
«Տեսագրությունում պատկերված անձինք կասկածվում են խաբեությամբ հուշանվեր թղթադրամով գնումներ կատարելու մեջ։ Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասված է գրառման մեջ: