Դատարանը պարտադրել է փոխհատուցել 832 հազար դրամ գումար եւ տույժ. ԱԻՊ-ի հաղթանակը
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Կ.Մ.-ն եւ հայտնել, որ աշխատանքային պայմանագրի լուծման արդյունքում գործատուն՝ «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն չի վճարել իր աշխատավարձը՝ 62 000 ՀՀ դրամ եւ չօգտագործված արձակուրդի դիմաց հաշվարկված փոխհատուցման գումարը՝ 770 000 ՀՀ դրամ:
Ուսումնասիրելով առկա փաստերը մեր իրավաբանական թիմը որոշեց աշխատավարձի եւ արձակուրդի դիմաց հաշվարկված փոխհատուցման գումարը՝ ընդհանուր 832 000 ՀՀ դրամ, բռնագանձելու պահանջով հայց ներկայացնել դատարան: Ուսումնասիրելով գործի հանգամանքները՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՎՃՌԵՑ՝ «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ից հօգուտ հայցվոր Կ.Մ.-ի բռնագանձել 832 000 ՀՀ դրամ, որից 62 000 ՀՀ դրամ չվճարված աշխատավարձ եւ 770 000 ՀՀ դրամ չօգտագործված արձակուրդի դիմաց հաշվարկված փոխհատուցման գումար, ինչպես նաեւ տույժ՝ 832 000 ՀՀ դրամի 0.15 տոկոսի չափով յուրաքանչյուր ամսվա համար սկսած աշխատանքային պայմանագրի լուծման օրվանից՝ մինչեւ պարտավորությունների փաստացի կատարումը: