2020-ին Հայաստանում կանխատեսվում է 4,9 տոկոս տնտեսական աճ
2020-ի պետբյուջեի նախագծով Հայաստանում կանխատեսվում է 4,9% տնտեսական աճ: Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ նիստում 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ենթադրվում է, որ արդյունաբերության ոլորտում աճը կկազմի 5%, գյուղատնտեսության ոլորտում՝ 0,5%, ծառայությունների ոլորտում՝ 6%: Ընդ որում, արտահանումը կկազմի 10,9%: Արտահանման հիմնական մասնաբաժինը կլինի վերամշակող արդյունաբերությունում:
Նախարարի կարծիքով՝ բոլոր ցուցանիշները վկայում են այն մասին, որ իշխանությունները պետք է իրականացնեն այնպիսի ծրագրեր, որոնք կոչված են ապահովելու տնտեսության երկարաժամկետ մրցունակությունն ու կայուն տնտեսական աճը: