Արցախում պետք է հաղթեն ուժերը, որոնք աջակցել են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխությանը. Փաշինյանի հայտարարությունը՝ անուղղակի աջակցություն Արայիկ Հարությունյանին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ազատ հայրենիք» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն աջակցելու որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի և որևէ կերպ չեն խառնվելու Արցախի Հանրապետության նախագահական ու խորհրդարանական ընտրություններին:
Բայց նաև նշել է, որ Արցախում պետք է հաղթեն այն ուժերը, որոնք աջակցել են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխությանը և կիսում են այդ հեղափոխության գաղափարախոսությունը:
Ըստ էության, «Ազատ հայրենիքը» միակ կուսակցությունն էր, որն ի սկզբանե հայտարարել է, որ ողջունում է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, և մշտապես մասնակցել է Հայաստանում կազմակերպված հանրահավաքներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում