Աշխարհի չեմպիոն Վասիլի Լոմաչենկոն իր նոր Mercedes-Benz G63 AMG 6X6-ով.
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վասիլի Լոմաչենկոն հայտնի որսորդ է։
Մարզիկը որսորդության համար ԱՄՆ-ից ձեռք է բերել նոր ավտոմեքենա՝ Mercedes-Benz G63 AMG 6X6, ինչի մասին հայտնել է Ինստագրամում հրապարակած տեսանյութում։
WBO, WBA եւ WBC վարկածներով չեմպիոնական մենամարտում Լոմաչենկոն օգոստոսի 31-ին հաղթել էր բրիտանացի Լյուք Քեմփբելին։ Հաղթանակի համար նա ստացել էր մոտ 2 միլիոն դոլար։