Նպատակային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում Հայաստանն ակնկալում է 2020-ին 55,1 մլն դոլար ստանալ
2020 թվականին Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանն ակնկալում է 7,6 մլրդ դրամ կամ 14,5 մլն եվրո ստանալ: Այս մասին ասվում է 2020-ի պետբյուջեի նախագծում:
Ընդ որում, նպատակային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում Հայաստանն ակնկալում է 55,1 մլն դոլար կամ 26,2 մլրդ դրամ ստանալ, որից ՌԴ-ից կստացվի 10,7 մլն դոլար կամ 5,1 մլրդ դրամ:
ԵՄ-ից ակնկալվում է ստանալ դրամաշնորհներ 13,1 մլն դոլարի կամ 6,2 մլրդ դրամի չափով:
Միեւնույն ժամանակ, KFW-ից դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ակնկալվում է ստանալ 7,1 մլն դոլար կամ 3,3 մլրդ դրամ, Գլոբալ հիմնադրամից՝ 2,4 մլն դոլար կամ 1,2 մլրդ դրամ, Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկից՝ 8,1 մլն դոլար կամ 3,8 մլրդ դրամ, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ծրագրի իրականացման համար Եվրոպական ներդրումային բանկից՝ 1,9 մլն դոլար կամ 0,9 մլրդ դրամ, Համաշխարհային բանկից՝ 2,8 մլն դոլար կամ 1,3 մլրդ դրամ եւ եւս 9 մլն դոլար կամ 4,4 մլրդ դրամ այլ դոնորներից:
Ընդ որում, այլ եկամուտների շրջանակում Հայաստանը հաջորդ տարի ակնկալում է ստանալ 61,7 մլրդ դրամ, որից 30,6 մլրդ դրամը՝ արտաբյուջետային ծրագրերից, 2019-ին 55,1 մլրդ դրամի եւ 2018-ին 72,4 մլրդ դրամի դիմաց: